Մենք քեզ հետ ենք, Նիկոլ Փաշինյան․ Սերժ Թանկյան

Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ երկուսուկես տարի առաջ Հայաստանը վերածնունդ ապրեց թավշյա հեղափոխության արդյունքում:

«Մեր ժողովուրդը գործող իշխաննությանն ասաց իր խոսքը, և սկսվեց դիվանագիտության, տնտեսության և ազգային միասնության նոր դարաշրջան՝ դարձնելով հայ ժողովրդին ավելի ուժեղ, քան երբևէ այս հազարամյակում»,- գրել է Թանկյանը:

Թանկյանը ընդգծել է, որ պատերազմի այս դժվար պահին չափազանց կարևոր է կանգնել մեր ղեկավարության կողքին, որպեսզի կոռումպացված բռնապետական թշնամին իմանա, թե ինչ տեսք ունի ուժեղ դեմոկրատիան ուժեղ Սփյուռքով: Մենք քեզ հետ ենք Նիկոլ Փաշինյան: