Վարչապետի որոշմամբ՝ Արտակ Դավթյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Դավթյանն ազատվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։

Այս մասին համապատասխան որոշումը հրապարակված է ՀՀ վարչապետի կայքում: Որոշման մեջ ասվում է.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտակ Դավթյանին ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։

Դավթյանն ավելի վաղ զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, որից ազատվել էր այս տարվա հունիսի 8-ին։ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ էր նշանակվել հունիսի 17-ին: