Սիրիական SANA պետական գործակալությունը հայտնել է, որ Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի տարածքը, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել, մեկը վիրավորվել է, հասցվել է նյութական վնաս: Al Arabiya-ն, սակայն, հայտնում է 10 զոհի մասին: Ըստ սիրիական աղբյուրի՝ երկրի ՀՕՊ համակարգերը հարձակումը հետ մղելիս ոչնչացրել են իսրայելական մի քանի հրթիռ:
Իսրայելական բանակն էլ, ըստ Reuters ի, հայտարարել է, որ հարված է հասցրել և՛ սիրիական, և՛ Սիրիայում տեղակայված իրանական ուժերին, որոնք պայթուցիկ սարքեր են տեղադրել Ալֆա գծի երկայնքով՝ իսրայելական ուժերին հարվածելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիշերը իսրայելական օդուժը թռիչք է իրականացրել մայրաքաղաք Դամասկոսի երկնքում, ինչը սիրիական կողմն անվանել է «իսրայելական ագրեսիա»: