1.000.000 դոլար նվիրաբերել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին. «Իմ քայլը» հիմնադրամ

 Այսօր տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում կայացվեցին հետևյալ որոշումները.
1. Հիմնադրամում այս պահին առկա միջոցներից 1.000.000 դոլար նվիրաբերել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
2. Պայմանավորված պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար վիճակով փոխել հիմնադրամի գործունեության ուղղությունը: Նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամը`այսուհետ կիրականացնի բացառապես մարդասիրական ծրագրեր այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի:
Աննա Հակոբյան