ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ադամանդների մատակարարման գործում 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համագործակցության» արձանագրության վավերացման մասին դաշնային օրենքը՝ տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
Դաշնային օրենքը Պետական դումայի կողմից ընդունվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին, իսկ Դաշնության խորհրդի կողմից հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 18-ին:
Արձանագրությունը նախատեսում է նավթային խեժի մատակարարում Հայաստանի Հանրապետություն՝ առանց արտահանման մաքսատուրքերի գանձման: