Մեզ անհրաժեշտ են մասնագետներ. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր աշխատանքային թիմը համալրելու նպատակով փնտրում է տնտեսագետների և գնումների մասնագետների:
Մեզ անհրաժեշտ են մասնագետներ, որոնք
ունեն համապատասխան որակավորում և գիտելիքներ,
առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
նախաձեռնող են, ունեն ստեղծագործ միտք, բաց են փոփոխությունների և նորարարությունների համար,
տիրապետում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին, ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային գիտելիքներ:
Ինքնակենսագրականները և մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել hrmd@competition.am էլ. փոստի հասցեին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 830 840 հեռախոսահամարով: