Արցախյան այս պատերազմում Արցախի հերոս բարձրագույն կոչմանն արժանացած ժամկետային զինծառայող Դավիթ Լյովայի Գրիգորյանը մահացել է։ Ցավալի լուրը հայտնում է Սարդարապատի համայնքապետարանը։
«Մեր Դավիթ, մեր հերոս, մեր սարդարապատցի Դավիթ դու հաղթեցիր, մենք պարտվեցինք, քանզի մեր մեջ քիչ էր քո տեսակը։
Խոնարհվում ենք քո առաջ, քո կատարած սխրանքների առաջ, դու պետք է մնայիր ու կրթեիր մի ողջ ժողովուրդ։
Մեր ցավակցությունն ենք հայտնում ՝ ընտանիքի անդամներին, հարազատներին, ճանաչողներին ու չճանաչողներին քանզի այս ցավը ամբողջ հայ ժողովրդի ցավն է։ Աստված հոգիդ լուսավորի․․․»,- ասված է համայնքապետարանի հայտարարության մեջ։
Դավիթ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ Սարդարապատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում ։
Դավիթ Գրիգորյանն «Արցախի հերոս» բարձր կոչմանն է արժանացել Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ հոկտեմբերի 4-ին՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։
Դավիթը 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Կարախամբիլիի և ֆիզուլիի հատվածում խոցել էր 15 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա։ Նրա շնորհիվ Սարդարապատի միջնակարգ դպրոցը, որտեղ նա սովորել է, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից ստացել է ոսկե մեդալ։