Ղազախստանը քննարկում է Թուրքիայից Bayraktar Tactical Block 2 (TB2) անօդաչու թռչող սարքեր (UAV) գնելու հնարավորությունը, հայտնում է ռուսական Avia.pro լրատվական կայքը:
Աղբյուրները Ria-ին հայտնել է, որ Նուրսուլթանը լրջորեն հետաքրքրված է TB2-ով` Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում մարտադաշտում իր հաջողության մասին հաղորդագրություններից հետո: Պարզ չէ, թե քանի հատ են ցանկանում ղազախները գնել: Ներկայումս Ղազախստանի անօդաչուների պարկը բաղկացած է չինական արտադրության ԱԹՍ-ներից։
Անցյալ շաբաթ Ղազախստանից ժամանած ռազմական պատվիրակությունը մի քանի օր այցելել է Թուրքիայի անօդաչու ինքնաթիռների համակարգերի բազայի հրամանատարություն՝ դիտելու անօդաչու սարքերը:
Նշվում է, որ TB2-ն արտահանվել է մի քանի երկրներ, ներառյալ նախկին ԽՍՀՄ երկրներ Ադրբեջան և Ուկրաինա: Հինգշաբթի օրը Ուկրաինան հայտարարեց Bayraktar-ի ևս 5 անօդաչու թռչող սարք ձեռք բերելու մտադրության մասին:
panorama.am