Թուրքիայում 82 զինվորականի բերման ենթարկելու որոշում է կայացվել

 Թուրքիայի իշխանությունը Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ առնչություն ունենալու կասկածանքով 82 զինվորականի բերման ենթարկելու հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:

Այսօր օպերատիվ գործողություններն իրականացվում են Թուրքիայի 39 շրջաններում, արդեն բերման է ենթարկվել 63 կասկածյալ:

Պաշտոնական Անկարան Թուրքայում 2016-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձի համար մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենին ու նրա հետևորդներին: Գյուլենը, սակայն, հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները:

Հիշեցնենք, որ չորս տարի առաջ Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ գրանցված կատաղի դիմակայության հետևանքով մահացել էր 250 մարդ, վիրավորվել էին հազարավորները:

Հեղինակ`Մարի Կոստանյան
lurer.am