Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիան «Իսլամական պետության» դեմ պայքարող ամենամեծ տերությունն է՝ փոխանցում է Infoteka24-ը:
Այս կեղծավոր և ցինիկ հայտարարությունների ֆոնին ուշագրավ են շրջանառվող երկու տեսանյութերը, որոնցում երևում է, թե ինչպես են «Իսլամական պետության» մի խումբ զինյալներ ազատ շրջում Ստամբուլի Էսենլեր թաղամասում: Ահաբեկիչներից մեկը դուրս է գալիս ավտոմեքենայից ու հեգնանքով ասում՝ «Արի, գնանք Էսենլերի ավտոբուսի կանգառ»: