Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել՝ ակնկալելով քաղաքացիների աջակցությունը: Անհրաժեշտ և կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն առաջնահերթ խնդրում են մոտենալ A (II) RH+ (երկրորդ դրական) արյան խումբն ունեցող անձանց:
«Հարգելի հայրենակիցներ, կրկին անկնկալում ենք Ձեր աջակցությունը:
Արյան պաշարների համալրման համար խնդրում ենք մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ: Անհրաժեշտ և կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն առաջնահերթ խնդրում ենք մոտենալ A (II) RH+ (երկրորդ դրական) արյան խումբն ունեցող անձանց:
Ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ ունեն Ձեր արյան կարիքը:
Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-ից մինչև 13:00-ն:
Դոնորների ընդունումն իրականացվում է անձը հաստատող փաստաթղթով:
Հեռ. 010-28-38-23»,- ասված է Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տարածած հայտարարության մեջ: