Արցախի և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը: Ստեփանակերտի օդանավակայանում Ռուսաստանից առաջին ինքնաթիռները կարող են վայրէջք կատարել արդեն դեկտեմբերին: Այդ մասին հայտնել է Արցախի վարչակազմում РИА Новости-ի աղբյուրը:
«Հիմա երկու կողմերն էլ՝ մենք ու Ռուսաստանը, ջանքեր են գործադրում դա իրագործելու համար, և հնարավոր է, որ Ստեփանակերտի օդանակավայանում աշխատանքը վերսկսվի մինչև տարեվերջ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նա հավելել է, որ օդանավակայանը սպասարկելու է նաև ուղևորափոխադրող թռիչքներ, որոնք, ինչպես սպասվում է, Լեռնային Ղարաբաղ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլև Ռուսաստանի մարզերից:
Մեկ այլ աղբյուր հաստատել է ծրագրերի հավաստիությունը: Նրա խոսքով՝ «Հավանաբար այս ամսվա վերջին մենք ականատես կլինենք, թե ինչպես են առաջին ռուսական ինքնաթիռները վայրէջք կատարում Լեռնային Ղարաբաղում»:
Ստեփանակերտի մոտակայքում գտնվող օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին, թռիչքները հիմնականում իրականացվում էին դեպի Երևան և Բաքու: 90-ականների սկզբին՝ Ղարաբաղյան հակամարտության տարիներին, օդանավակայանը ծառայել է ռազմական կարիքների համար:
Վերակառուցումից հետո օդանավակայանը տեխնիկապես պատրաստ էր շահագործման 2012 թ., բայց Բաքվի սպառնալիքների պատճառով թռիչքներն այդպես էլ չեն մեկնարկել: