Կառավարությունը միանվագ դրամական օգնություն կտրամադրի պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների կրած անշարժ գույքի վնասների փոխհատուցման նպատակով։
Փոխհատուցումից օգտվելու համար շահառուն գրավոր դիմում պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։
Դիմումը ներառում է շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայության համարանիշը, վնասված տան հասցեն և բանկային հաշվեհամարը:
Նախարարությունը շահառուի դիմումը ստանալուց հետո կատարում է շահառուի ներկայացրած տվյալների ճշգրտում և 5 օրվա ժամկետում կայացնում է որոշում՝ փոխհատուցման տրամադրման կամ մերժման մասին:
Դիմումը բավարարվելու դեպքում համապատասխան գումարը շահառուի բանկային հաշվեհամարին է փոխանցվում 5 աշխատանքային օրերի ընթացքում: