Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում մասնակցել է Պատարագին ոչ միայն որպես վարչապետ, այլև որպես քրիստոնյա, ու կառավարության ղեկավարի համար որևէ տարբերություն չկա, թե ով է Պատարագ մատուցող հոգևոր հովիվը։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Ավելին՝ Հոգեհանգստի արարողությունը 32 տարի առաջ կյանքից հեռացած մարդկանց հոգիների համար էր առաջին հերթին։ Որևէ գնահատականից զերծ մնալով հանդերձ՝ Միքայել Սրբազանի հայտարարություններն ու գործողությունները միայն տարակուսանք են հարուցում։ Կարծում եմ՝ գյումրեցիներն իրենք կտան այդ հայտարարությունների գնահատականը»,- գրել է նա։