Ռուսաստանը սպասում է Թուրքիայի որոշմանը S-400-ների 2-րդ խմբաքանակի վերաբերյալ

Թուրքիան Ռուսաստանին ամբողջովին վճարել  է ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի համար նախատեսված  գումարը։ Այդ մասին հաղորդել Է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը:

Նա հայտարարել Է, որ Անկարայի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներ կան:

«Այդ պայմանագիրը բացառիկ Էր, որովհետեւ այն իրականացվել Է ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ: Թուրք գործընկերների հետ բանակցություններ ենք վարում նաև այլ տեխնիկայի շուրջ, հեռանկարներ կան»,- ասել Է Չեմեզովը:

«Ռոստեխ»-ի ղեկավարը հայտարարել Է, որ ՌԴ-ն նախկինի պես Անկարայից որոշումների Է սպասում S-400-ների երկրորդ խմբաքանակի գնման վերաբերյալ:

 

«Այժմ գնդակը Թուրքիայի կողմում Է. որոշումների ենք սպասում մեր գործընկերներից: 

 

Հիշեցնենք, որ S-400-ների պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017-ին։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։

«CAATSA» օրինագծով նույնիսկ նախատեսվում է սահմանափակել ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային և կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել թուրք բարձրաստիճան  պաշտոնյաների դեմ։

 

ermenihaber.am