Արցախցի այն աշակերտներին, ովքեր չունեն տեխնիկական միջոցներ հեռավար դասերի լիարժեք կազմակերպման համար

Արցախցի այն աշակերտներին, ովքեր չունեն տեխնիկական միջոցներ հեռավար դասերի լիարժեք կազմակերպման համար
comp
Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ
ԱՀ ԿԳՄ նախարարությունը ցուցակագրում է արցախցի այն աշակերտներին, ովքեր չունեն տեխնիկական միջոցներ հեռավար դասերի լիարժեք կազմակերպման համար:
Առաջնահերթությունը կտրվի այն աշակերտներին,
ում բնակավայրերն այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո
— ովքեր պատերազմի հետևանքով ծնողազուրկ են դարձել
— ովքեր բազմազավակ կամ սոցիալապես անապահով ընտանիքից են։
Ծրագրի շահառու չեն այն աշակետները, որոնց մեկ անգամ արդեն տեխնիկական միջոց է տրամադրվել նախարարության կողմից:
Ծրագիրը շարունակական է լինելու:
Տեխնիկական միջոցները տրամադրվելու են մի քանի փուլով:
Ցուցակագրվելու համար զանգեք հետևյալ համարներին՝ +374 94 1139, +374 97 212925:
ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարություն