Ոստիկանները բերման ենթարկեցին Գեղամ Մանուկյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մի շարք քաղաքացիներ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Փողոցներ փակած մի շարք քաղաքացիների ոստիկանությունը բերման ենթարկեց։ Բերման ենթարկեցին նաև ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին։

Հիշեցնենք, որ անհնազանդության ակցիաները սկսվեցին այսօր, երբ լրացավ 16 ընդդիմադիր ուժերի կողմից Նիկոլ Փաշինյանին տրված հրաժարականի պահանջի ժամկետը։  

hetq.sm