Ադրբեջանում այս օրերին անցկացվում են դեկտեմբերի 10-ին կայանալիք զորահանդեսի փորձերն ու նախապատրաստությունները։ Այսօր համացանցում տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է, որ զորահանդեսի փորձերին մասնակցում են նաև թուրք զինծառայողներ։
Նշենք, որ Ադրբեջանում դեկտեմբերի 10-ի զորահանդեսին պատրաստվում են ներկայացնել նաև իրենց ձեռքը ընկած հայկական զինտեխնիկան։ Դրանց ներկայացմամբ տեսանյութեր ևս տարածվել են այս օրերին։
razm.info