ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2021 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը: Փաստաթուղթը նաև ներառում է «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» գազատարների նկատմամբ պատժամիջոցների ընդլայնում, ինչպես նաև Անկարայի նկատմամբ պարտադիր սահմանափակումներ՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով: Բացի դրանից՝ նախատեսվում է 250 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային` որպես ռազմական օգնություն:
Փաստաթուղթը շուտով կհայտնվի ԱՄՆ Սենատում, հաստատման դեպքում կուղարկվի նախագահին: Դոնալդ Թրամփը, սակայն, մի քանի անգամ հայտարարել է, որ վետո է կիրառելու փաստաթղթի նկատմամբ: