Արցախի Հանրապետությունում հաշվառված և առնվազն 3 ամիս փաստացի բնակված քաղաքացիները կստանան .

Արցախի Հանրապետությունում հաշվառված և առնվազն 3 ամիս փաստացի բնակված քաղաքացիները կստանան 250,000 դրամ աջակցություն, եթե նրանց հաշվառման վայրի հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով դարձել է բնակության համար ոչ պիտանի։
Միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին հասանելիք դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե վերջինս նույնպես շահառու է։
Միջոցառումից օգտվելու համար շահառուները պետք է էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնեն մինչև 2021 թվականի հունվարի 20-ը:
Միջոցառման շահառու չեն համարվում այն անձինք, ովքեր արդեն օգտվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումից։