Նոր զորամիավորում Ադրբեջանի ԶՈւ-ում. Razm info

Դեկտեմբերի 10-ին Բաքվում անցկացված զորահանդեսին ի թիվս Ադրբեջանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների, հրապարակում անցան նաև բանակային կորպուսների ներկայացուցչական խմբերը: Այդ խմբերի մեջ էր նաև նոր ձևավորված 6-րդ կորպուսը: Առաջ անցնելով նշենք, որ կորպուսի համարը չի նշանակում, թե դա թվով 6-րդն է:

Մինչ պատերազմը Ադրբեջանի բանակը կազմված էր բանակային 4 կորպուսից, Նախիջևանի առանձին համազորային բանակից և կենտրոնական ենթակայության զորամասերից:

1-ին կորպուսը տեղակայված էր Արցախի հյուսիսային և հյուսիսարևելյան սահմաններին, 2-րդը՝ Արցախի արևելյան և հարավարևելյան սահմաններին, 3-րդը՝ ՀՀ սահմանների դիմաց և Արցախի հյուսիսային ուղղությամբ Քարվաճառի ուղղությամբ: 4-րդ կորպուսը ռեզերվային է:

Նախիջևանի առանձին համազորային բանակը կազմավորվել էր Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ 5-րդ կորպուսի հիմքի վրա, այդ իսկ պատճառով նոր զորամիավորումը ստացել է ոչ թե հաջորդական «5-րդ» անվանումը, այլ՝ «6-րդ»: Այս նոր կորպուսի կազմավորումը թերևս պայմանավորված է Արցախի տարածքների օկուպացիայով և դրանից բխող նոր իրողություններով:

 

razm.info