Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 10-ին այցելել է հայկական կողմին երեկ փոխանցված քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել էին ադրբեջանական զինված ուժերի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ դեկտեմբերի 9-ին Ադրբեջանից Հայաստան էր տեղափոխվել երեք գերի: