Իրանի պաշտոնյաները շարունակում են պատասխանել Էրդողանի հանդուգն հարձակումներին

Իրանի պաշտոնյաները շարունակում են պատասխանել Էրդողանի հանդուգն հարձակումներին

Iran

Իրանի պաշտոնյաները շարունակում են արձագանքել Էրդողանի՝ Արաքսի երկու ափերը բաժանելու մասին հանդուգն հայտարարություններին, որոնք արվել էին Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ՝ տեղեկացնում է infoteka24.ru-ն:

Իրանի խորհրդարանում Հալհալի և Քուսարի ներկայացուցիչ Սեյեդ Ջանի Նազարին Twitter-ում հետևյալ գրառումն է կատարել. «Նեոօսմանյան արտաքին քաղաքականությունը Էրդողանին այնքան է ապակողմնորոշել, որ նա մոռացել է տարածաշրջանի պատմությունը: Թող Թուրքիայում քաղաքական գիտությունների ամբիոնի վարիչները և պատմության դասախոսները հիշեցնեն նրան, թե ում է պատկանում Մեծ Ադրբեջանը: Մեր կարմիր գիծը տարածքային ամբողջականությունն է»:

Նպատակահարմարության որոշման խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայը շեշտել է. «Եթե Էրդողանը խոսում է Արաքսի մասին, փորձում է կրկնել «Իսլամական պետության» ձախողված փորձը Սիրիայում, ապա սխալվում է»:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am