Իրականացվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հատուկ պահնորդական ստորաբաժանման կազմավորումը
Աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում էի:
Իրականացվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հատուկ պահնորդական ստորաբաժանման կազմավորումը: Աշխատակիցներն ընտրվել են տարածաշրջանի բնակավայրերից մրցութային կարգով:
Հսկողությանն է ծառայելու նաև Կովկասի բնության հիմնադրամի/ CNF/ կողմից նախկինում նվիրաբերված երկու Նիսան Պիկապ մակնիշի ամենագնաց մեքենաները:
Կարևորեցի ՊՈԱԿ֊ի համատեղ աշխատանքը իրավապահ համակարգի, Տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման մարմինների հետ։
«Հատուկ ստորաբաժանման կազմակերպումը առաջնահերթ խնդիր էր մեզ համար, քանի որ ունեինք շուրջօրյա արագ արձագանքման ծառայության կարիք»:
Այսօր կարելի է խոսել որսագողության դեպքերի բացառման մասին, ինչը պայմանավորված է թե՛ հսկող, պահնորդական խմբի մեր աշխատկիցների անձնուրաց ծառայությամբ, և թե՛ ոլորտի իրավակարգավորումների կիրառմամբ: