Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն իրանցի գործընկերոջ՝ Մոհամմադ Ջավադ Զարիվի հետ հեռսախոսազրույցի ժամանակ ասել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի իմացել Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ մեջբերած բանաստեղծության զգայունության մասին. փոխանցում է «Մեհր»-ը: «Թուրքիայի նախագահը հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,- ասել է Չավուշօղլուն՝ շեշտելով երկու երկրների միջև սերտ բարեկամական հարաբերությունները: Նշենք, որ երեկ Բաքվի շքերթի ժամանակ ելույթ ունենալիս Էրդողանն ընթերցել էր ադրբեջանցի գրող Բահթիյար Վահաբզադեի բանաստեղծությունը, որում նշվում է, թե Ադրբեջանի՝ Արաքսից հարավ ընկած տարածքները գրավված են։ Փաստացի, էրդողանը տարածքային պահանջներ է ներկայացրել Իրանին։