Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի արդյունքում այս պահին կարելի է ասել հետևյալը։
Անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն ղարաբաղյան հակամարտության հերթական փուլի միջանկյալ արդյունքները (ՌԴ ՊՆ-ն հայտարարեց Արցախում մարտական գործողությունների վերսկսման մասին) արդեն այսօր ունենք բոլոր հիմքերը արձանագրելու, որ ադրբեջանական կողմն իրեն պահում է Դոնբասում ուկրաինական (Կիևի) ուժերի նմանությամբ ։
Այսինքն ՝ շատ ազատ է մեկնաբանում հրադադարի մասին ստորագրված համաձայնագրերը, հատկապես այն հատվածում, որտեղ կողմերը պարտավորվում են մնալ զբաղեցրած դիրքերում։
Ձեռք բերված պայմանավորվածությունների նման անտեսումը, որոնց երաշխավորն է Ռուսաստանն ու Պուտինն անձամբ, կհանգեցնի անխուսափելի ու ավելի մասշտաբային էսկալացիայի։ Չեն տեսնում սա միայն միայն կույրերը։
Այժմ Բաքուն և Անկարան ստուգում են ոչ այնքան Ստեփանակերտն ու Երեւանը, որքան Մոսկվան եւ խաղաղապահ զորակազմը ։ Որքանով են պատրաստ, որքան ուժեղ են ռուս գեներալների նյարդերը։ Ինչքան խորն է այս տարածքում հայ-ռուսական փոխգործակցությունը: Արդյոք հնարավոր է սեպ խրեն՝ հասկանալով թույլ տեղերը։
war gonzo