Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկի զինծառայողներ կրտսեր սերժանտներ Ռաշադ Ալիևին (Rəşad Əliyev) և Գարդաշխան Աբիշովին (Qardaşxan Abışov), շարքայիններ Արզու Հուսեյնովին (Arzu Hüseynov) և Ումիդ Աղաևին (Ümid Ağayev) ձերբակալել են պատերազմի ընթացքում ռազմական հանցագործություններ կատարելու համար:
Կրտսեր սերժանտները մեղադրվում են Կովսականի (Զանգիլան) ուղղությամբ զոհված հայ զինծառայողների մարմինները պղծելու և այդ ամենը նկարելու ու տարածելու համար, իսկ շարքայինները` Մարտունու ուղղությամբ հայկական գերեզմանոցներում գերեզմանաքարերը ջարդելու, պղծելու և տեսանկարահանելու ու տարածելու համար:
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինծառայողները գործել են ռազմական բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում` զոհվածների մարմինների պղծում, գերեվարված քաղաքացիական և զինվորական անձանց դիտավորյալ սպանություն ևն, որոնց լուսանկարներն ու տեսագրությունները լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում:
Դրանցից էին, օրինակ, հոկտեմբերի 15-ին տարածված տեսանյութերը, որոնցից մեկում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները երկու հայի գերեվարում, երկրորդում՝ հրապարակավ գնդակահարում նույն մարդկանց Հադրութում։
razm.info