Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպմանը քննարկել ենք Արցախի շուրջ իրավիճակի վերջին զարգացումները, Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցերը:
Ներկայացնելով գերիների փոխանակման գործընթացը, նշել եմ, որ շուտով նոր զարգացումներ են սպասվում այս ուղղությամբ:
Անդրադարձել ենք Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին, մասնավորապես Հանրային կառավարման բարեփոխումների և թվայնացման շուրջ համագործակցության առկա վիճակին ու հետագա քայլերին:
Քննարկել ենք նաև կառավարության կողմից մշակվող հակաճգնաժամային տնտեսական ծրագիրը: