Ռուս խաղաղապահ զորամիավորման զինծառայողներն առաջին անհրաժեշտության պարագաներով ու սննդամթերքով հումանիտար օգնություն են տրամադրել Մարտակերտ քաղաքին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Հումանիտար օգնությունը տրամադրվել է տուն վերադարձած մարդկանց և կարիք ունեցողներին: Օգնություն ստացել է ավելի քան հարյուր ընտանիք:
Ռուս խաղաղապահների աջակցությամբ ռազմական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում են ենթակառուցվածքների վերականգնողական աշխատանքները:
Մասնավորապես, Շուշիի արևմտյան շրջանում էլեկտրասնուցման գծերի վերականգնողական աշխատանքներն ավարտվել են: Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 24 բնակավայրում, որոնցում շուրջ 10 000 մարդ է բնակվում:
Ստեփանակերտում ու Մարտակերտում ռազմական բժիշկները շարունակում են բուժօգնություն ցուցաբերել բնակչությանը: Մինչ այժմ բուժօգնություն է ցուցաբերվել 529 քաղաքացու, այդ թվում՝ 63 երեխայի: