Նախօրեին երկաթուղով տարածաշրջան են ժամանել ավելի քան 80 տոննա բեռով առաջին երեք վագոնները: Սրանք առաջին անհրաժեշտության պարագաներ են: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները մարդասիրական օգնությունը բեռնաթափում և հասցնում են նպատակակետ:
«Ընդհանուր առմամբ, առաջիկայում երկաթուղով տարածաշրջան կժամանի 54 վագոն, ընդհանուր քաշով մոտ 1200 տոննա բեռ, որը ներառում է շինանյութ, էլեկտրակայաններ, հակահրդեհային ավտոցիստեռներ և կենցաղային պարագաներ: Այն ամենը, ինչ այժմ խիստ անհրաժեշտ է տուժած բնակիչներին»,- նշվում է ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ: