Ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով Թուրքիայի դեմ սաhմանած ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդգրկում են միայն պաշտպանական ոլորտը:
Ըստ BBC-ի թուրքական ծառայության՝ դրանք կարող են բացասաբար անդրադառնալ թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրողականության վրա, քանի որ պատժամիջոցների հետևանքով Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչությունն այլևս չի կարողանա արտահանման արտոնագիր ստանալ ԱՄՆ-ից: Սա նշանակում է, որ վտանգվում է թուրքական ռազմարդյունաբերության այն նախագծերի ապագան, որոնց համար մի շարք պահեստամասեր ներմուծվում էին ԱՄՆ-ից: Այս համատեքստում կարող է վտանգվել է թուրքական «Atak» կոչվող բազմաֆունկցիոնալ ուղղաթիռների արտադրությունը, որոնց շարժիչները գնվում է ԱՄՆ-ից:
Թուրքական աղբյուրներ գրել են, որ հարցականի տակ է հայտնվում նաև Թուրքիայի բանակի սպառազինության մեջ գտնվող F-16 կործանիչների հրթիռների գնման հարցը: Այս համատեքստում, սակայն, լուրեր տարածվեցին, որ Անկարան հասցրել է նախօրոք կործանիչների համար բավականաչափ զինամթերք գնել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հաղորդել էր, որ պատժամիջոցների թիրախում են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմայիլ Դեմիրը և նրա երեք ենթակաները։
Բացի դրանից «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» (CAATSA) օրինագծի շրջանակում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը չի կարողանա արտահանման արտոնագիր ստանալ ԱՄՆ-ից, ինչպես նաև վարկեր ամերիկյան ու միջազգային ֆինանսական հաստատություններից։
ermenihaber.am