Սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը: Նրանք պատկան մարմիններից երաշխիքներ են ուզում սահմանների անվտանգության հետ կապված:
Ցուցարարները նշում են, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության մեջ ասվում էր, որ հակամարտող կողմերը պետք է կանգ առնեն իրենց զբաղեցրած դիրքերում, սակայն վերջին օրերի գործընթացներն այդ մասին չեն վկայում։
Ակցիայի մասնակիցները մտադիր են ճանապարհը փակ պահել այնքան, մինչև պատկան մարմիններից հստակեցում լինի։
Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։