Աղդամում են թուրք գեներալն ու 100-հոգանոց անձնակազմը․ Թուրքիայի ՊՆ

Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկման համար ստեղծվելիք ռուս-թուրքական կենտրոնը Աղդամում է լինելու, կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են։ Դրանց հետևում են թուրք գեներալն ու 100-հոգանոց անձնակազմը։

Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է թուրքական «Աքշամ» թերթը։ Թուրքական անձնակազմն, ըստ Աքարի, նաև տեղում վարժանքներ է իրականացնում և ականազերծման աշխատանքներ անում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Թուրքիայի զինված ուժերի ականազերծման հատուկ թիմի 136-հոգանոց անձնակազմը ժամանել էր Ադրբեջան՝ Արցախում ականազերծման և ինքնաշեն պայթուցիկներից մաքրման աշխատանքներում Ադրբեջանի բանակին օգնելու համար

Razm.info