Երևան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
«Արդեն եկել է, ԱԱԾ տնօրեն պարոն Աբազյանը նրան դիմավորել է»,- 1lurer.am հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:
Իսկ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ազգային ժողովում է։ Այս պահին նա փակ հանդիպում է ունենում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։
Թե ինչ օրակարգով է հանդիպումը, ԱԺ ներս մտնելիս Գրիգորյանը չմանրամասնեց։
a1plus,am