Հինգշաբթի երեկոյան 58-ամյա տղամարդը զենքով ներխուժել էր Փարիզի հյուսիսում գործող ընկերության գրասենյակ և պատանդ վերցրել երեք աշխատակցի, այդ թվում իր կնոջը՝ տեղեկացնում է INTERFAX-ը:
Ըստ վերջին տեղեկությունների՝ հանցագործը սպանել է կնոջը, ոտքից և դեմքից վիրավորել ընկերության մյուս երկու աշխատակցին ու ինքնասպան եղել: le Parisien թերթի տվյալներով՝ տղամարդն այդ ընկերությունում մենեջեր էր և երեք անգամ դատված է եղել ընտանեկան բռնության համար:
Դեպքի վայրում աշխատել է ֆրանսիական ժանդարմերիայի հակաահաբեկչական ստորաբաժանումը: