Բրիտանացի գիտնականները փորձում են պարզել, թե արդյոք կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված տեսակը, որը վերջին մի քանի օրերի ընթացքում արագ տարածում է գտնում Անգլիայում, կարող է ունենալ կորոնավիրուսի պատվաստանյութերի դեմ դիմադրողականություն:
Կորոնավիրուսի այս նոր տեսակն այստեղ հայտնաբերվել է դեկտեմբերի 13-ին Քենթի մարզում: Ըստ գիտնականների, այն ‘’աճում է ավելի արագ, քան մինչ այժմ հայտնաբերված մյուս բոլոր տեսակները: Այս խնդրի շուրջ վարչապետ Բորիս Ջոնսոնը արտահերթ հանդիպում է անցկացրել կառավարության անդամների հետ: ‘’VUI — 202012/01 տիպի վարակի մասին նա ասել է, թե ‘’դեռեւս շատ անհայտներ կան` կապված այս տեսակի հետ’’: Նրա խոսքերով, այս տեսակը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախորդ տեսակները: Այդ պատճառով այս օրերին սահմանվում են ավելի մեծ խստացումներ: Չեղյալ են հայտարարվում սուրբծննդյան նախապես ծրագրված արարողությունները: Լոնդոնում ու հարավային Անգլիայում յուրաքանչյուր ընտանիք տոները պիտի անցկացնի առանց հյուրերի:
Ինչպես փորձագետներն են ասում, իրենք այս նոր տեսակի մասին տեղյակ են պահել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Նրանք գոհունակությամբ ասում են սակայն, որ վարակի այս նոր տեսակը չի արձանագրել մահացությունների ավելի մեծ թիվ:
a1plus.am