Հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին:
«Հարուցված քրեական գործի շրջանակներում քաղաքապետը բերման է ենթարկվել»,- նշեցին ոստիկանությունից:
Ոստիկանությունից չմանրամասնեցին, թե ինչ քրեական գործի շրջանակներում է Գորիսի քաղաքապետը բերման ենթարկվել՝ նշելով, որ գործը փոխանցվել է քննչական կոմիտե: Քննչական կոմիտեից ևս մանրամասներ չհայտնեցին:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն