Կոլումբիայի իշխանությունները լրտեսության պատճառաբանությամբ երկրից վտարել են երկու ռուս դիվանագետի՝ հայտնում է INTERFAX-ը:
Կոլումբիական լրատվամիջոցները հրապարակել են արտաքսված ռուս դիվանագետների անունները: Ենթադրվում է, որ Ալեքսանդր Բելոուսովը կապված է հետախուզության գլխավոր վարչության, իսկ Ալեքսանդր Պարիստովը՝ արտաքին հետախուզական ծառայության հետ:
Երկուսն էլ փորձել են հավաքել ռազմական բնույթի, ինչպես նաև տնտեսության մասին տեղեկություններ: Մասնավորապես, նրանց հետաքրքրել են երկրի նավթային ենթակառուցվածքների, էլեկտրացանցերի և հիդրոէլեկտրակայանների վերաբերյալ տեղեկությունները: