Կառավարությունը հաստատեց Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը.

Կառավարությունը հաստատեց Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը
Շահառու են հանդիսանում 2015 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախում հաշվառված երեխաները։
Սոցիալական աջակցությունը միանվագ է՝ յուրաքանչյուր երեխայի համար 20000 դրամի չափով։
Աջակցությունը տրամադրվում է երեխայի ծնողին (խնամակալին), որը Հայփոստի կամ Արցախփոստի աշխատակցին կներկայացնի երեխայի՝ անձը հաստատող փաստաթուղթը։