Սփյուռքի այն կազմակերպություններն ու անհատները, որոնք ամենամեծ վնասներն են կրել այս պատերազմի ընթացքում, ամենաամուր կորովն ու նպատակն ունեն այս պահին շարունակել աջակցությունը հայրենիքին և այն ոտքի կանգնեցնել

Սփյուռքի այն կազմակերպություններն ու անհատները, որոնք ամենամեծ վնասներն են կրել այս պատերազմի ընթացքում, ամենաամուր կորովն ու նպատակն ունեն այս պահին շարունակել աջակցությունը հայրենիքին և այն ոտքի կանգնեցնել:
Քիչ չեն նաև այն անհատները, որոնք նախկինում շատ կապված չէին հայրենիքին, սակայն այժմ պատրաստ են քայլել մեզ հետ և ընդգրկվել տարբեր բնագավառներում:
Այս պատերազմն ապացուցեց, որ Հայաստանը տեղի մարդկային ռեսուրսով չի կարողանում իր մարտահրավերները հաղթահարել, իսկ սփյուռքի ներգրավվածությամբ, ես համոզված եմ, դա մենք կարող ենք անել:
Հայրենասիրությունը պետք է հիմնված լինի կենսաձևի, մտածելակերպի և քայլերի վրա:
1in.am-ի տաղավարում է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: