Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ անհիմն է համարում Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո մի շարք արեւմտյան երկրների ընդունած բանաձեւերում պարունակվող մեղադրանքները Բաքվի հասցեին, գրում է ria.ru-ն:
«Թող մեր դեմ բանաձևեր ընդունած երկրները բացեն աչքերը և նայեն ։ Կեղծավոր քաղաքական գործիչներ, բացեք ձեր աչքերը, նայեք: Ձեր խորհրդարանները բանաձեւեր են ընդունել։ Մեզ համար այդ բանաձևերը ոչ մի նշանակություն չունեն, դա թղթի կտոր է ։ Բայց բանն այն է, որ մեր դեմ կրկին անհիմն մեղադրանքներ են առաջադրվում ։ Նայեք, ֆրանսիական խորհրդարանի պատգամավորները, բելգիական և հոլանդական խորհրդարանների պատգամավորները, ի՞նչ են արել ձեր սիրելի հայերն այդ հողերում։ Բացեք քարտեզը եւ տեսեք, բացեք հանրագիտարանը եւ տեսեք, թե որ երկրի մի մասն է Զանգելանի շրջանը, Կուբաթլուի շրջանը», — հայտարարել է Ալիևը:
infoport.am