Ֆեյսբուքյան հայկական տիրույթում հերթական ադրբեջանական տեսանյութն է տարածվում, որում նշվում է, իբրև ադրբեջանական տանկերը Սյունիքի մարզի Որոտան գյուղում են:
Տեղեկացնում ենք, որ նշված տեսանյութում ադրբեջանական տանկերը մտնում են Արցախի Որոտան քաղաք, որը նախկինում կոչվել է Սանասար (Կուբաթլու): Հրապարակված տեսանյութի մեջ տեսանելի է նաև ցուցանակը, որի վրա նույնպես գրված է ք. Որոտան (քաղաք Որոտան):