Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 27-ամյա Ժորա Սիմոնյանի վարած Opel Vectra մակնիշի 21 VT 021 համարանիշի և 45-ամյա Բարխուդար Բաբասյանի վարած «Կատեր Պիլեր» մակնիշի 1345 ԼՏ համարանիշի տրակտորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ժ. Սիմոնյանն ու նրա ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 23-ամյա Լ. Գ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ժ. Սիմոնյանը աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աշտարակի պահպանության բաժնում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
: Լուսանկարը՝ Յուրա Գաբրիելյանի
shamshyan.com