Բրիտանիայի առևտրի նախարար Լիզ Թրասսը հայտնել է, որ այս շաբաթ Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր են կնքելու: Նշվում է, որ այս համաձայնագիրը կնքելու անհրաժեշտությունն առաջացել է Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալուց հետո:
Այս համաձայնագրով 2 երկրները կկարողանան շարունակել ներկայում գործող առևտրային հարաբերությունները՝ ըստ որոնց փոխադարձ աևտուրն ազատվում է մաքսատուրքերից:
Բրիտանացի նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում Թուրքիայի հետ կունենան ևս մեկ պայմանագիր, որն ավելի մանրամասն կարգավորումներ կմտցնի 2 երկրների առևտրային հարաբերություններում;
ermenihaber.am