ՏՄՊՊՀ. Կորոնավիրուսային համավարակի ընթացքում նարնջի, մանդարինի, կիվիի և կիտրոնի գների տատանումները հակամրցակցային համաձայնության արդյունք են եղել
Հանձնաժողովն արձանագրել է, որ նշված ընկերությունները համաձայնեցված կարգով հաշվետու ժամանակաշրջանում բարձրացրել են նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի ընթացքում առավել մեծ պահանջարկ վայելող վերոնշյալ պտուղների իրացման գները, ինչը հանգեցրել է հատկապես առևտրային ցանցերի մոտ այդ ապրանքների իրացման գների էական բարձրացման:
Որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողով