Տոնական օրերին COVID-19-ի նմուշառման գործընթացի ժամերը

Հարգելի համաքաղաքացիներ
Տեղեկացնում ենք, որ նոր կորոնավիրուսային հիվանդության /COVID-19/ հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից 2021 թվականի հունվարի 7-ը ընկած ոչ աշխատանքային և տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում իրականացվելու է նաև նմուշառման գործընթաց 10:00-12:00:
Գործընթացը իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարաի համապատասխան հրամաններով սահմանված կարգով:
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչություն