SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, դեկտեմբերի 30-ին, Երևանում թալանել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տղային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։50-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 40-ամյա Նարեկ Հովսեփյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 17։30-ից 17։40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Աբովյան փողոցում կայանված իրեն պատկանող Audi մակնիշի 005 UU 05 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակ։ Դեպքի վայր ժամանած Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Ն․ Հովսեփյանը հայտնել է, որ պայուսակում եղել են հեռակառավարման վահանակ, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր և գումար։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: