Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին տրամադրվող 20,000 դրամ աջակցության ծրագրի վճարման գործընթացը շարունակվում է.

Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին տրամադրվող 20,000 դրամ աջակցության ծրագրի վճարման գործընթացը շարունակվում է։
Դեկտեմբերի 29-ի դրությամբ՝ ծրագրից օգտվել է շուրջ 5,000 երեխա։
Հիշեցնենք, որ աջակցությունն ստանալու համար դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ ծնողը կարող է դիմել Հայփոստի կամ Արցախփոստի ցանկացած բաժանմունք՝ ներկայացնելով իր անձնագիրն ու երեխայի ծննդյան վկայականը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն