Սարսափելի ողբերգություն Հնդկաստանի Մահարաշտա նահանգում: Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել ծննդատանը, որի հետևանքով մահացել է 10 երեխա: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Հիվանդանոցի աշխատակազմին հաջողվել է փրկել յոթ նորածնի: Դեպքի վայր ժամանած հրշեջները հրդեհաշիջման արդյունքում կարողացել են կանխել հրդեհի տարածումը հիվանդանոցի այլ մասնաճյուղեր: Ծննդատան մյուս պացիենտներին հաջողվել է տարհանել:
Երկրի իշխանությունները հրահանգել են քննություն սկսել ողբերգական դեպքի հանգամանքները պարզելու համար: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին տեղի ունեցածն անվանել է սարսափելի ողբերգություն: