Ընդդիմությունն առավոտյան ժամը 8-ից փակել էր «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկարողանա մեկնել Մոսկվա։ Չնայած ընդդիմադիրների ջանքերին, Փաշինյանը կարողացել է մեկնել Մոսկվա, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։